Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սրճային թեյը կփոխարինի թեյին եւ սուրճին

Սրճային թեյը կփոխարինի թեյին եւ սուրճին

Սրճային թեյը շուտով կարող է դառնալ ամենապահանջված ըմպելիքը: Գիտնականները նշում են, որ առողջության համար լավագույն կոմբինացիան սուրճն ու թեյն են: Սրճային թեյը պատրաստում են սուրճի տերեւներից: Նման թեյը զուրկ է սեւ թեյի թուրմի դառը համից, միաժամանակ այն այդքան թունդ չէ, ինչպես սուրճը:

 

Գիտնականները պնդում են, որ այդ ըմպելիքը նվազեցնում է դիաբետով եւ սրտային հիվանդություններով հիվանդանալու ռիսկը: Դրանում ավելի քիչ է կոֆեինը, փոխարենը կան հակաբորբոքային բաղադրիչներ:

 

Սուրճի տերեւները միաժամանակ ուսումնասիրել են եւ անգլիացի գիտնականները՝ Լոնդոնի թագավորական բուսաբանական այգում, եւ Մոնպելյեի ֆրանսիացի հետազոտողները: Ուսումնասիրվել են սուրճի 23 տեսակներ եւ դրանցում գտել են բազմաթիվ օգտական բաղադրիչներ, հաղորդում է «Նորությունների աշխարհը»:

 

Ասում են, որ սրճային թեյը հրաշալիորեն թարմացնում է, ազատում հոգնածությունից եւ քաղցի զգացողությունից, պայծառացնում է միտքը: Բարդությունը միայն այն է, որ շատերին այդ ըմպելիքի համը կարող է անընդունելի թվալ:

 

Սուրճի տերեւներից պատրաստված թեյը հաճույքով խում են Եթովպիայում, Հարավային Սուդանում եւ Ինդոնեզիայում: Այն Եվրոպա ներմուծելու փորձեր արվել են դեռեւս 19-րդ դարում, սակայն դրանք հաջողությամբ չեն պսակվել: Փոխարենը հիմա, հետազոտության հեղինակները վստահ են, որ սրճային թեյը լրիվ կարող է վաճառվել սեւ եւ կանաչ թեյերին հավասար եւ նրա նկատմամբ պահանջարկն ապահովված կլինի:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ